ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Washington Post-ի ֆոտո բլոգը հայ կին կադետների լուսանկարներ է հրապարակել

Washington Post-ի ֆոտո բլոգը հայ կին կադետների լուսանկարներ է հրապարակել
24.03.2017 | 16:49

Washington Post թերթի ֆոտո բլոգում հրապարակվել են լուսանկարներ կին- կադետների մասին, որ սովորում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատություններում։ Լուսանկարների հեղինակը Լենա Մուչան է։


Հոդվածում նշվում է, որ «հայերի ու ադրբեջանցիների միջև անցած տարվա բախումները» ավելի շատ երիտասարդ հայ կանանց են դրդել մարտահրավեր նետել ավանդական գենդերային դերին ու զենք վերցնել ձեռքները։ Լուսանկարիչը նշում է, որ նրանք առաջվա պես բախվում են կոնսերվատիվ հասարակության թյուրըմբռնման հետ, քանի որ ուզում են կարիերա անել մի մասնագիտության մեջ, որտեղ կանանց մուտքն առանձնապես չի խրախուսվում։ 2014-ին Երևանի ռազմական ակադեմիա են ընդունվել առաջին 23 աղջիկները։ Մի տարի հետո նաև Ստեփանակերտի բարձրագույն ռազմական դպրոցը սկսեց աղջիկ դիմորդներ ընդունել։ Լուսանկարիչը երկու հաստատություններն էլ այցելել է։ Նա նշում է , որ չնայած շատերի ընտանիքներում զինծառայողներ կան, բայց և այնպես աղջիկները դեռ իրենց ընտրած ճանապարհին դժվարությունների են բախվում։ «Կանայք չպետք է լինեն բանակում, դա նրանց տեղը չէ։ Նրանք պարզապես տղամարդկանց նման չեն»,- համարում է Երևանի ռազմական ինստիտուտի ֆիզիկական պատրաստվածության հրահանգիչներից մեկը։
Լուսանկարչի խոսքով, աղջիկ կադետների հետ շփվելով, ինքը նրանց մեջ նկատել է «հանգիստ, նորմալ երիտասարդ կանանց, որոնք մտքեը, հոգսերը ու երազանքները չեն տարբերվում ամբողջ աշխարհի երիտասարդ կանանց մտքերից»։


Լուսանկարիչը շեշտում է, որ Հայաստանում կանայք սովորաբար հայրական տունը չեն լքում մինչև ամուսնանալը։ Հենց այս պատճառով էլ կին կադետների միջև հատուկ վստահելի հարաբերություններ են։ «Նրանք ոչ թե զուտ համակուրսեցիներ են, այլ ընտանիքի անդամներ»,- ասում է Մուչան։

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ